News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կատուները մարդկանց կողքին բնակություն են հաստատել հազարավոր տարիներ առաջ: Եվ, ինչպես պարզվել է, նրանք զուր ժամանակ չեն վատնել: Սանկտ Պետերբուրգի գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ միլիոնավոր մարդկանց բեղավոր սիրելիները մլավելու հատկությունը ձեռք են բերել միայն մարդու հետ շփվելու համար, փոխանցում է Planet-Today-ը:

Մասնագետները պարզել են, որ կատուներն իրար հետ շփվում են բացառապես շարժումների եւ հոտերի լեզվով: Իսկ, ահա, «չհասկացող» մարդկանց համար նրանք ստիպված էին նոր լեզու հորինել, որին նրանք կարող են արձագանքել: Ըստ հետազոտողների` բեղավոր կենդանիներն ուսումնասիրում են իրենց տերերի արձագանքը եւ դրանից որոշակի եզրակացություններ են անում: Իսկ հետո արդեն ձեռք բերված հմտությունները կիրառում են գործնականում:

Ընդ որում, «մանիպուլյացիայի» հմտությունները կատուներին փոխանցվում են ժառանգությամբ: Մայր կատուներն իրենց ձագերին սովորեցնում են շփվել մարդկանց հետ, նրանք էլ, իրենց հերթին, ձեռք բերված գիտելիքները փոխանցում են իրենց ձագերին:

Բացի այդ, հետազոտողները պարզել են, թե ինչու են որձ կատուներն ավելի շփվող, քան էգերը: Ինչպես պարզվել է, էգ կատուներն ավելի պրագմատիկ են եւ փորձում են մլավել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է: Իսկ, ահա, որձ կատուների մոտ ավելի զարգացած է խոսելու կամ պատկերային մտածողության համար պատասխանատու կիսագունդը, ինչի պատճառով նրանք երբեն ավելի անդադար մլավում են:

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ մինչ մարդը փորձում էր ընտելացնել կենդանիներին եւ հասկանալ նրանց լեզուն, կենդանիներն արդեն վաղուց կարողացել են հասկանալ եւ ընտելացնել մարդուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ