News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Microsoft կորպորացիան Windows 10 օպերացիոն համակարգի համար զանգվածային թարմացում է ծրագրել, որը կնվազեցնի պրոցեսորի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ կպակասեցնի օպերացիոն համակարգում գտնվող ֆայլերի զբաղեցրած սկավառակային տարածության ծավալը։ Ակնկալվող թարմացման մասին, որին շնորհվել է 20H1 ինդեքսը, MyDrivers-ին հղում անելով գրում է Planet- today-ը։   

Վերոհիշյալ թարմացման մասին ասեկոսեները հայտնվել են մասնագիտացված պարբերականներում։ Այս նորությունը չի կարող չուրախացնել ցածր արտադրողականություն ունեցող համակարգիչների տերերին։

Windows 10-ի ակնկալվող թարմացման այլ առանձնահատկություններից են Bluetooth սարքավորումների միացման ավելի պարզ ինտերֆեյսը, ինչպես նաեւ՝ բարելավված որոնումը։

Ենթադրվում է, որ Microsoft Windows 10-ի 20H1 թարմացումը կթողարկվի մինչեւ 2020-ի ապրիլի վերջը, գուցե՝ մայիսի սկզբին։ Հուսանք, այս անգամ Microsoft-ը չի շարունակի այն վատ սովորությունը, երբ W10 թարմացումը երբեմն ամբողջովին «կոտրում» էր օպերացիոն համակարգը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Microsoft-ը MSN պորտալի տասնյակ լրագրողների ռոբոտներով կփոխարինի
Microsoft-ը հայտարարում է, որ այդ լրագրողների փոխարինումը արհեստական բանականությամբ բիզնեսի վարման վերագնահատման փուլ է․․․
Google-ը հավելված է մշակել սոցիալական հեռավարության պահպանման կանոններին հետեւելու համար
Sodar կոչվող հավելվածում օգտվողները կկարողանան իրենց շուրջ վիրտուալ շրջան գծել...
Samsung-ը կվերադարձնի սմարթֆոնների հանովի մարտկոցները
EB-BA013ABY շարքի մարտկոցը, որի հզորությունը ժամում 3000 միլիապմեր է, կօգտագործվի SM-A013F անվանումով մոդելում...
Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը
Նա նշել է, վիրտուալ ճանապարհորդությունները կարող են հասանելի լինել շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան թռիչքները դեպի տիեզերք...
Twitter-ը Թրամփի հաղորդագրությունը նշել է որպես բռնության արդարացման արգելքի խախտում
Ավելի վաղ Twitter-ը Թրամփի գրառումներից մեկը նշել էր հատուկ նշանով, որն ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել ...
Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները
Zoom վիդեոկոնֆերանսների ծառայությունը հարկավոր է ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից...
Ամենաշատ