News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սիրիայի հյուսիսային մասում եւ Թուրքիայի հարավում ապրում է գերմանամկների ընտանիքի զարմանալի ներկայացուցիչ՝ սիրիական գերմանամուկը (Mesocricetus auratus)։ Այս կրծողը խոցելի կենդանիների դասին է պատկանում։ Նրա բնակության վայրում ուտելիքի մշտական առկայություն երաշխավորված չի կարող լինել, այդ պատճառով նա, ինչպես եւ գերմանամկների մյուս տեսակները, սովորել է վարպետորեն պահուստավորել այն, հայտնում է Nat- geo-ն։

Սիրիական գերմանամկները միջինը երեք տարի են ապրում, բայց այդ ընթացքում նրանք մոտ մեկ տոննա ուտելիք են տեղափոխում։ Իրենց բներում պահուստներ ստեղծելով՝ նրանք ուշադիր հետեւում են, որ ուտելիքը չփչանա՝ ջոկելով այն։ Ռենտգենի օգնությամբ գիտնականները հետեւել են, թե ինչպես է կենդանին տեղաշարժվում իր տարածքում եւ ինչպես է նա տեղափոխում իր ուտելի «գանձերը»։

Պարզվել է, որ կրծողն անհավանական ճկուն է՝ նա ունակ է ճկվել 180 աստիճան եւ շրջվել նեղ թունելում։ Զարմանալի է նաեւ սննդի չափը, որը նա որոշում է տանել իր հետ։ Գերմանամկան առջեւ ընդհանուր 20 հատ չրով եւ ընկույզներով թասիկ են դրել։ Նա անմիջապես սկսել է այտերի մեջ լցնել դրանք եւ կանգ չի առել մինչեւ ամբողջն իր մեջ չի խցկել։ Հայտնի է, որ այս կենդանու մաշկը ձգվում է՝ թույլ տալով ուտելիք տեղավորել ոչ միայն այտերի մեջ, այլեւ ուսերի շրջանում։

Չի տեղավորվել միայն մեկ կտոր միրգ, սակայն նա չի ցանկացել դա թողնել եւ տարել է ատամների մեջ պահած։ Այդ պատճառով նեղ խողովակով անցնելն ավելի դժվար է եղել, քան նախատեսվում էր, սակայն կենդանուն հաջողվել է տեղ հասցնել ամբողջ ուտելիքը։ Այժմ գիշատիչներից հեռու նա կարող է անշտապ տեսակավորել իր պահուստները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել ցրտերի պատճառով
Ցրտերի պատճառով Պետերբուրգի բնակիչները սկսել են նկատել վայրի կենդանիներ քաղաքի փողոցներում...
2020 թվականին ստերջացվել և պատվաստվել է ավելի քան 3000 շուն (վիդեո)
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ամփոփել է տարին...
Բեզոարյան այծերի մենամարտը Հայաստանում (վիդեո)
Շրջակա միջավայրի նախարարությունը...
Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն աղավնի է բռնել լրագրողների աչքի առաջ
Լրագրողները, որոնք սպասելիս են եղել բրեքզիթի հարցով առեւտրային գործարքի մասին հայտարարությանը, Լարիի որսի վկա են դարձել...
Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում
Մանուլն այլևս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ...
Բեզոարյան այծերի անակնկալ հյուրը. Ուշագրավ տեսարան՝ Հայաստանի վայրի բնությունից
Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում...