News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եգիպտական մումիան, որը ենթադրաբար թվագրվում է մ․թ․ա․ 760-525 թվականներին, Բնագիտության եւ հնագիտության միության կողմից 1936թ․ նվիրվել է շոտլանդական Պերտե քաղաքի թանգարանին։ Իր հերթին, միությունում մումիան հայտնվել է բրիտանացի Ուիլյամ Բեյլի միջոցով, որը գնել է այն Կահիրեի Եգիպտական թանգարանի կառավարչից։ Այս ամբողջ ընթացքում մումիան չեն հանել, եւ ոչ ոք չի կասկածել, որ մարմնի տակ հին եգիպտական կերպարվեստի նմուշ է գտնվում, հայտնում է Nat- geo-ն։

Դագաղի կափարիչին գրված են եղել «Տա-Կր-Խբ» հիերոգլիֆները, եւ հենց այդպես են հետազոտողները սկսել անվանել մումիային, որը ենթադրաբար ինչ-որ ժամանակ եղել է արքայադուստր Եգիպտոսում։

2013թ․ մումիայով դագաղը ուղարկվել է Մանչեսթերի թագավորական հիվանդանոց, որտեղ սարգոֆագի կոմպյուտերային տոմոգրաֆիա եւ ռենտգենոգրաֆիա են արել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ կմախքը կրծքից մինչեւ ազդրեր շատ է տուժել մարմնի մումիացումից որոշ ժամանակ անց։

Թեեւ գանգը մնացել է անվնաս, ռենտգենը ցույց է տվել, որ մումիացման գործընթացում ուղեղի զանգվածը ծոծրակից են հեռացրել։

Մումիային մտածում են որպես ցուցանմուշ տեղադրել Պերտեի քաղաքապետարանի թանգարանում, որը կբացվի 2022թ․։ Հետազոտողները որոշել են հանել մարմինը դագաղից, որպեսզի մնացորդների պահպանման աշխատանքներ կատարեն։ Երբ մումիան հանել են, նրա տակ հայտնաբերվել է եգիպտական աստվածուհու պատկեր։ Եւս մեկ նկար եղել է դագաղի արտաքին հիմքի վրա։

Հետազոտողները որոշել են, որ դագաղի ներսի մասում պատկերված է Ամենտետ աստվածուհին։ Եգիպտական առասպելաբանության մեջ նա եղել է Արեւմուտքի եւ պտղաբերության աստվածուհին, որը հովանավորել է մահացածներին։ Նա մեկնել է ձեռքերը մահացածներին՝ դիմավորելով նրանց մեռյալների աշխարհում։

Դագաղի արտաքին մակերեւույթի պատկերը մասամբ է պահպանվել, սակայն նրա վրա կարելի է տարբերել Ամենտետի կարմիր զգեստը, հարթակը, որի վրա նա կանգնած է եւ հարթակը պահող սյան մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ