News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխություն առաջարկելու կարիք չկա՞

«Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գտեք»-ը վտանգավոր խորհուրդ է: Սա սովորաբար անճարակության վկայություն է: Հավասարազոր է «կարտոֆիլ կերեք»,«հարևանից պարտք արեք» դասական մերժելի անճարակության դրսևորուներին: Փոխարինիչի, կարտոֆիլի, հարևանի տեղը մարդիկ գիտեն, եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա էլ, ավելի լավ է լռել:

Հիմա՝ ըստ էության:

Երկու շաբաթ առաջ երկրի վարչապետն ասաց, որ նույնիսկ առանց նոր բեռնափոխադրումների երկրում մթերքի պահեստներն առնվազն երկու ամսվա պաշար ունեն: Պե՞տք է արդյոք ենթադրել, որ դա փոխարինիչների պաշար է: Այլապես «դրսի թանկացման» և «շուկայի ինքնակարգավորման» փաստարկը չի աշխատում: Առնվազն պահեստի մթերքը ձեռք է բերվել դեռևս չթանկացած շրջանում, ներկայիս չհիմնավորված թանկացումները ժանտախտի շրջանում գերշահույթների մրցավազքի և թալանի նման է: Հնարավոր է, որ Թեղուտով Լոռու մի ահռելի հատվածի բնակչության տնտեսական դրությունը, սեփականությունը, ջուրը, օդը, անտառը փչացնելու տխուր փորձը «ազատ շուկայի» մասին մեր ֆինանսների նախարարի տեսական գիտելիքները մի փոքր տեղափոխել է բնակչության հաշվին անհատների գերհարստացմանն օգնելու գործնական հարթություն, բայց դա կարող է, չէ՞, հավասարակշռվել երկրի օրենսդիր իշխանության՝ Թեղուտի նման փորձերով դեռևս «չիմաստնացած» ԱԺ երիտասարդ կազմի միջամտությամբ: Ի՞նչ է ասում այս դեպքում երկրի օրենսդրությունը: Կամ գուցե անհրաժեշտություն կա Արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխությու՞ն առաջարկել: Թե չէ այս թագաժահր կոչվողը խփում է հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցողներին, իսկ մթերքի թանկացումը ավելացնում է մեր բնակչության մի ստված մասի առանց այն էլ թույլ իմունային համակարգին: Սա գործնական և իրավիճակին համաչափ առաջարկություն է»:

 

Տպել
Ամենաշատ