News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:

NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել,  վթարի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրավորին:

«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր: Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը:

Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար  զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու:

«Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ,  14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- հավելեց նա։

Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի պաշտպանության նախարարը վարակվել է COVID-19-ով
Բենի Գանցը վարակվել է կորոնավիրուսով...
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին...
ԱՄԷ-ում ծախսերն այժմ գերազանցել են են մինչհամավարակային մակարդակը
Միջազգային եւ ներքին ծախսերը դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար 104 եւ 17 տոկոսով...
Ճապոնացի գիտնականները կորոնավիրուսով վարակման դեպքում լուսավորվող դիմակ են ստեղծել
«Սա հարմար եւ էժան միջոց է, որը կանխում է COVID-19 վիրուսի մուտքը մարդու օրգանիզմ...
Ավստրիայի իշխանությունները մինչեւ 1500 եվրոյի վիճակախաղ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար
աուչերները հնարավոր կլինի մարել մանրածախ խանութներում, հասարակական սննդի, մշակութային եւ սպորտային հաստատություններում, ինչպես նաեւ Ավստրիայի հյուրանոցներում․․․
Moderna-ն Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկություն կբացի
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա մենք կարող ենք պատվաստանյութերի արտադրությունը մայրցամաքում արդեն հաջորդ տարի սկսել․․․
Ամենաշատ