News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առկա են Վահան Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից անդրադառնալով երեկ մամուլում տարածված բաց նամակին:

«Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը։

Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում։

Համոզված ենք, որ կիրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող, գնդապետ Վահան Ավետիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

 

Տպել
Ամենաշատ