News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել Պատգամավորների կոնգրեսին (խորհրդարանի ստորին պալատ) կորոնավիրուսի տարածման պատճառով երկարաձգել բարձր պատրաստվածության ռեժիմը մինչեւ ապրիլի 26-ը, հայտնում է El Pais թերթը:

15 օրով ռեժիմի հայտարարումն Իսպանիայի Նախարարների խորհրդի կողմից հաստատվել էր մարտի 14-ին: Այս միջոցառումն իշխանություններին թույլ տվեց սահմանափակել բնակիչների տեղաշարժն ամբողջ երկրում, բացառությամբ` ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի: Ռեժիմը կարող է երկարաձգվել խորհրդարանի հաստատմամբ:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին: Վարակվածների թիվը սկսեց կտրուկ աճել Իտալիայում տեղական բռնկման հայտնաբերումից հետո: Թագավորությունում արդեն մոտ 125 հազար հիվանդ է գրանցվել, մահացել է 11 744 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ