News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը գեղեցիկ ցատկով Հայաստանի ճողոպրեց դեպի Դանիայի չհպարտ Հանրապետություն, երեկ էլ ինֆորմացիա եկավ, որ Եվրոպայում քննարկում են Հայաստանի քաղավիացիային եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից զրկելու հարցը, քանի որ փետրվարի ստուգումների արդյունքում պարզել են, որ Ռևազյանը ողբալի վիճակի է հասցրել մեր քաղավիացիան։  Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Մարտին, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարկված դիսպետչերներ կան, Տաթևիկ Ռևազյանը որոշեց՝ ինչ կապի այս ղամմազ երկրի հետ, գնաց իր Դանիան ու հիմա այնտեղից ռոմանտիկ փոստեր ա անում։ Չոր կարելի տհասներին ու անհայրենիքներին որևէ ոլորտ վստահել»,– ասաց նա։

Նարեկ Մալյանի խոսքով՝ հեղափոխականները եկան և այն մարդուն, ով իսկապես արժանի էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին՝ թալանչի համարելով հեռացրին պաշտոնից: «Հիշեցնեմ ձեզ՝ ում փոխարինեցին Տաթիկ Ռևազյանով: Տաթևիկ Ռևազյանից առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Սերգեյ Ավետիսյանն էր, ով միակն էր, որ ուներ Քաղաքացիական ավիացիայի կառավարման մագիստրոսի դիպլոմավորված կոչում, այն էլ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում։ Բերեցին, տեղը դրեցին տոմսավաճառ անհայրենիքին, որը թքած ունի հայրենիքի վրա: Հենց մի քիչ նեղ վիճակա լինում, գեղեցիկ ցատկով Դանիա է թռնում։ Տաթևիկ Ռևազյանը այնքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ Դանիայում ապրել է օդանավակայանի կողքին, տեսել է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում, իջնում ու մի քանի անգամ տոմս է վաճառել։ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից թքել ա սաղիդ վրա»:

Տպել
Ամենաշատ