News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արգենտինայի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման դեմ մարտի 20-ին սահմանված համընդհանուր կարանտինի ֆոնին 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է քաղաքի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը տվյալներ է հավաքել մարտի 20-25-ը մթնոլորտում աղտոտող նյութերի առկայության մասին եւ համեմատել է դրանք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ ածխածնի մոնոօքսիդի, ազոտաթթվի եւ կասեցված մասնիկների խտությունը կրճատվել է 50%-ով։

Քաղաքի կառավարության գնահատականով՝ օդն ավելի մաքուր է դարձել նախեւառաջ ավտոմոբիլային թրաֆիքի զգալի նվազումից։ Երկրում պարտադիր սոցիալական մեկուսացման մասին հրամանագրի համաձայն, անձնական տրանսպորտից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք կարող են ապացուցել, որ իրենց անհրաժեշտ է դուրս գալ տնից եւ գնալ այլ վայր։

Ինչպես նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, մի քանի ժամ առաջ այն բանից, երբ երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է համընդհանուր կարանտին մտցնելու մասին, Բուենոս Այրեսում օդի աղտոտվածության մակարդակը նկատելիորեն մեծացել է։ Փորձագետների խոսքերով՝ այդ աճը կապված է նրա հետ, որ շատ քաղաքացիներ գնացել են խանութներ, որպեսզի պատրաստվեն մեկուսացման ռեժիմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ