News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով տնային կենդանիների վարակման դեպքերի մանրամասն մոնիթորիգ է անում։ Կենդանիներից մարդուն վարակի փոխանցման վկայություններ առայժմ չկան, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը՝ մեկնաբանելով Չինաստանից այն տեղեկատվությունը, թե Ուհանում կատուների 15%-ը վարակված է կորոնավիրուսով։

«Մենք տեղյակ ենք, որ COVID-19-ով պացիենտների տնային կենդանիներն առանձին դեպքերում վարակվել են այդ հիվանդությամբ։ Այնուամենայնիվ, ներկա պահին չկան վկայություններ այն մասին, որ տնային կենդանիները տարածում են հիվանդությունը»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է Յազարեւիչը, ԱՀԿ-ն «ազգային իշխանությունների եւ Կենդանիների առողջության պահպանության համաշխարհային կազմակերպության (OIE) հետ այդ դեպքերի մանրամասն մոնիթորինգ է իրականացնում»։ Յազարեւիչը հիշեցրել է, որ OIE-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի տարածման հիմնական ճանապարհը «մարդուց մարդուն փոխանցումն է»։ Սակայն «գոյություն ունի հավանականություն, որ որոշ կենդանիներ վարակվում են հիվանդ մարդկանց հետ սերտ շփման միջոցով, ասել է նա։ ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսով հիվանդ մարդիկ պետք է ահմանափակեն տնային կենդանիների հետ շփումները, երբ խնամում են նրանց, եւ հետեւեն հիգիենայի հիմնական կանոններին, նշել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ էլեկտրոնային bioRxiv գրադարանում հրապարակված հոդվածում տեղեկացվել էր, որ չինացի անասնաբույժները հավաքել են Ուհանում ապրող 100 թափառող եւ տնային կատուների անալիզներ եւ հայտնաբերել, որ նրանց 15%-ը վարակված է կորոնավիրուսով։ Թե ինչպես են վարակվել թափառող կատուները, գիտնականներն առայժմ չեն կարող ասել։

OIE-ն ապրիլի 3-ին հայտնել է մարդուց կատվին կորոնավիրուսի փոխանցման մասին, որը գրանցվել է Հոնկոնգում։ Կազմակերպության կայքում ասվում է, որ կատուն մարտի 30-ից, երբ նրա տիրոջը կորոնավիրուսով հոսպիտալացրել են, կարանտինի մեջ է գտնվում։ Որեւէ հատուկ ախտանիշ կենդանու մոտ չի դիտարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նահանգը դատարան է դիմել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար
Հուսով ենք, որ երկրի բարձր ատյանների դատարանները պակաս կտրված են իրականությունից եւ արագ կպատասխանեն մեր հասարակությանը...
Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց արտոնությունների մասին Գերմանիայի ԱԳՆ-ի առաջարկը խոշոր սկանդալի պատճառ է դարձել
Ոչ միայն պրոֆիլային կազմակերպությունները, այլ նաեւ քաղաքացիները սոցցանցերում համարում են այդ գաղափարը՝ որպես չափազանց անպատասխանատու եւ վնասակար...
Ավստրիայի կանցլերը հայտարարել է մինչեւ փետրվարի 7-ը կոշտ կարանտինը երկարաձգելու մասին
Կուրցը խորհուրդ է տվել բնակչությանը սովորական բժշկական դիմակներ կրելու փոխարեն հասարակական վայրերում կրել FFP2 դասի պրոֆեսիոնալ ռեսպիրատոր դիմակներ…
Իսրայելում 13 մարդու դեմքի նյարդը պարալիզացվել է Pfizer պատվաստանյութի առաջին ներարկումից հետո. ԶԼՄ-ներ
Այսպես, պատվաստվածներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի եւ բերանի շրջանում արտասովոր զգացողություններ է ունեցել...
Իտալիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում կորոնավիրուսի համավարակի ֆոնին. Associated Press
Եթե Կոնտեի դիմումը հաջողվի եւ նա ստանա աջակցությունը, ապա կարող է ձեւավորել երրորդ կոալիցիոն կառավարությունն Իտալիայում 2018 թվականի ընտրություններից հետո…
Սինգապուրում խստացրել են երկիր մուտք գործելու կանոնները կորոնավիրուսի պատճառով
Բացի այդ, հունվարի 31-ին, ժամը՝ 23:59-ից, երկիր ժամանողները պետք է ձեռք բերեն զբոսաշրջային ապահովագրություն COVID-19-ի կապակցությամբ հոսպիտալացման ու բուժման ծախսերը փոխհատուցելու համար Սինգապուրում 22.6 հազար դոլար նվազագույն ծածկողականությամբ…
Ֆոտոռեպորտաժներ