News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Երևան Սիթիի» դիմաց գտնվող գետնանցում անձրևային օրերին անանցանելի է դառնում։ Ջուրը լցվում է ներս և քաղաքացիները չեն կարողանում օգտվել անցումից, ստիպված խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ փողոցն անցնելով հետիոտնի համար չնախատեսված հատվածում, քանի որ մոտակա անցումը բավական հեռու է։

Տարածքի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ ամեն անգամ տեղատարափ անձրևի ժամանակ նույն վիճակն է ստեղծվում։ Բնակիչները փորձել են այսօր ահազանգել քաղաքապետարան, սակայն հեռախոսին ոչ ոք չի պատասխանել։

Անձրևի ջուրը կուտակվում է նաև այն պատճառով, որ ջրատարը խցանված է աղբով։

Տպել
Ամենաշատ