News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաքում տեղի իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար իրականացված ճանապարհների ախտահանման աշխատանմքները բուռն քննարկումների և անմակարդակ հեգնանքի արժանացան Հայաստանի վարչապետի որոշ թիմակիցների և սոցցանցային երկրպագուների կողմից... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Ինչո՞ւ Փաշինյանի թիմակիցները չեն ծաղրում Վրաստանի վարչապետի «կոմունալ» նվերն իր ժողովրդին» վերնագրով գրառման մեջ նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Գործը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանին ծառայող որոշ գործիք-գործիչներ սկսեցին կասկածի տակ դնել Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ հայտարարելով, որ պաշտոնական Թբիլիսին կեղծում է տվյալները...Չզարմացա, քանի որ պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանի կողմնակիցներից այլ բան սպասել պետք էլ չէ...Նրանք չեն հասկանում, որ իրենց տգետ և անմակարդակ հեգնանք-մեկնաբանություններով կարող են խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում... », գրում է Գ․Համբարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմակիցների համար կարևորն այն է, որ հայաստանյան հասարակությանը համոզեն, որ Վրաստանում ավելի շուտ սկսված կորոնավիրուսի տարածումը և հիվանդների թվաքանակի մի քանի անգամ քիչ լինելը մեր համեմատ պայմանավորված չէ Վրաստանի իշխանությունների գրագետ և օպերատիվ գործողություններով...

«Իսկ նիկոլապաշտներն ինչու՞ չեն հեգնում և էժանագին մեկնաբանություններ գրում Վրաստանի վարչապետի հասցեին, որն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հարազատ հասարկության համար շատ մեծ նվեր մատուցեց՝ գարնանային երեք ամիսների գազի 650 հազար բաժանորդի (մինչև 200 խորանարդ մետր), լույսի 1 միլիոն 200 հազար բաժանորդի (մինչև 200 կիլովատ), աղբի և ջրի վարձավճարները վերցրեց կառավարության վրա...

Թե՞ հասկանում են, որ հենց սա է հասարակության լայն շերտերի կողքին կանգնելը, այլ ոչ այն, ինչ անում է Հայաստանի վարչապետը, որն այս օրերին իր որոշ թիմակիցների հետ աչքի ընկավ ոչ պրոֆեսիոնալ, ցինիկ պահվածքով և էժանագին դեմագոգիայով... », գրում է քաղաքագետը։

«Ինչո՞ւ Փաշինյանն իր ընկեր Գախարիայի օրինակով ևս իր վրա չի վերցնում բնակչության կոմունալ ծախսերի որոշ մասը, երբ, ըստ նույն Փաշինյանի, Հայաստանը գումարի խնդիր չունի, որի մասին նա բարձրաձայնել էր դեռ 2019-ի սեպտեմբերի 16-ին, Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ...Թե՞ այդ գումարները հասարակության համար չէ...», գրել է Գ․Համբարյանն ու հետգրություն թողել․

«Հ.Գ. Վրաստանի իշխանություններին ծաղրելուց առաջ Փաշինյանի ցինիկ թիմակիցներին և հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած երկրպագուներին կառաջարկեմ այս պահին 770 կորոնավիրուսով հիվանդների,7 մահացածների մասին հիշել, հեգնել և էժանագին հումորներ անել Փաշինյանի և առողջապահության նախարարի հասցեին, որոնք ընդամենը 20 օր առաջ հայտարարում էին, որ "կորոնավիրուսն ու՛մ շունն է, որ մեզ կպնի", գտնում էին, որ այդ վարակը վտանգավոր չէ և դրա դեմ կարելի է պայքարել պինցետով, օղով և սխտորով...»։

Տպել
Ամենաշատ