News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.37
EUR
585.48
RUB
6.41
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է UzNews-ը։

Համաձայն Ուզբեկստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանրապետական հանձնաժողովի հերթական որոշման՝ ապրիլի 6-ից Տաշկենտում, Նուկուսում եւ շրջկենտրոններում բնակվող քաղաքացիները կարող են դուրս գալ փողոց միայն բժշկի, աշխատավայր, դեղատուն, մթերային եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներ այցելելու համար, որոնք գտնվում են բնակության վայրի մերձակայքում (ներկայում այդ կարգը գործում էր միայն 65 տարեկանից բարձր մարդկանց համար, իսկ այժմ այն տարածվում է բոլոր քաղաքացիների շրջանում)։

Բացի այդ, փողոցներով տեղաշարժվելիս, մթերային խանութներ եւ այլ վայրեր այցելելիս անհրաժեշտ է պահպանել 2 մետր հեռավորություն։

65 տարեկանից բարձր քաղաքացիներին եւ նրանց, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, կտրականապես արգելվում է տնից դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Վերոնշյալ պահանջները խախտած քաղաքացիները կարող են ենթարկվել պատասխանատվության՝ համաձայն գործող օրենսդրության։

Խոշոր սուպերմարկետները հագեցած են ախտահանիչ միջոցներով, որտեղ նաեւ պարբերաբար կանցկացվեն ախտահանիչ միջոցառումներ։

Առեւրտրի կետերի մուտքերի մոտ յուրաքանչյուր հաճախորդ կջերմաչափվի։ Եթե ջերմությունը 37 աստիճան եւ ավելին է, այդ վայրերում մուտքը կարգելվի։ Այդ քաղաքացիներին խորհուրդ կտրվի անհապաղ դիմել բժշկական շտապ օգնություն։

Ավտոտրանսպորտային բոլոր միջոցները, որոնք տեղաշարժվում են առանց հատուկ թույլտվության (ստիկեր), կուղարկվեն տուգանային հրապարակ։

Ապրիլի 6-ից նշված քաղաքներում կսահմանափակվի նաեւ մոտոտրանսպորտով (սկուտերներ) եւ հեծանիվներով երթեւեկությունը, բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի՝ մթերային խանութ, դեղատուն, բժշկի կամ աշխատանքի այցելելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ առաջնորդները կքննարկեն COVID-19 համավարակի դեմ պայքարի հարցը
Տեսակոնֆերանսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, կհետեւի Եվրահանձնաժողովի նոր ծրագրերի հայտարարմանը․․․
Բրազիլիան նախատեսում է առաջիններից մեկն աշխարհում սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.3 միլիոն դեպք...
Չեխիան հայտարարել է երկրորդ կարանտինի մասին
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 194 հազար դեպք, սակայն վերջին շաբաթների ընթացքում վարակվածների թիվը կտրուկ աճել է...
Պուտին. Համաշխարհային շուկայում ռուսական պատվաստանյութերի շրջանառությունը կարող է կազմել 100 մլրդ դոլար
Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումը թիվ մեկ խնդիրն է…
Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է․ Արայիկ Հարությունյան
Որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի…
Ծանր դեպքերն ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում․ Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին
Պատվաստանյութի առկայության դեպքում պետք է օգտագործենք պատվաստանյութ․ սա է լուծումը...
Ամենաշատ