News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հիմա Փաշինյանը չի ուզում նկատել իրական՝ կորոնավիրուսային վիճակագրությունը: Այս  մասին իր ֆեսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը «Հայաստան VS Վրաստան․ կորոնավիրուսային ապտակ» վերնագրված գրառումով»

«Մինչև կորոնավիրուսային ճգնաժամը ՀՀ վարչապետը սիրում էր Վրաստանի (նաև՝ Ադրբեջանի) հետ տնտեսական ցուցանիշներով մրցել ու տարածաշրջանային առաջատար ներկայանալ։ «Թավշյա» հեղափոխությունը տեղափոխվել էր վիճակագրական հարթություն։

Հիմա Փաշինյանը չի ուզում նկատել իրական՝ կորոնավիրուսային վիճակագրությունը։ Ձեռնտու չէ, քանի որ մենք տարածաշրջանային առաջատար ենք դարձել՝ վատ իմաստով առաջ անցնելով և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Իսկ բնակչության 1 միլիոնին ընկնող վարակվածների թվով ավելի վատ է միայն Իրանում։ Մեր մյուս հարևանների մոտ համեմատաբար լավ է վիճակը։

Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170։ Այսինքն՝ մոտ 5 անգամ ավելի։

Մահացության թվերն էլ մեր օգտին չեն՝ 7–ը 1–ի դիմաց։

Եվ սա այն դեպքում, երբ բնակչության թվաքանակով Վրաստանը գերազանցում է Հայաստանին, բոլոր սահմանները բաց էին մինչև ճգնաժամը և մեր համեմատ 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունել։ Այսինքն՝ բոլոր պայմանները կային, որ Վրաստանը մեզանից ավելի վատ ցուցանիշ ունենար կորոնավիրուսային տարածման առումով, սակայն ունենք հակառակ պատկերը։

Պատճառն այն է, որ Վրաստանում մատների արանքով չնայեցին խնդրին ու կոնկրետ քայլեր իրականացրեցին։ Իսկ այստեղ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարդկանց մեծ խմբերով հավաքում ու «այո»–ի, ավելի ճիշտ՝ ատելության քարոզ էին կարդում։

Մարտի 1–ին հայտարարվեց, որ կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, բայց դրանից հետո հանրաքվեի և մի քանի դատավորի աշխատանքից հեռացնելու, կամակատար ՍԴ ունենալու հարցն ավելի կարևորվեց, քան «հպարտ» որակված քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

Վրաստանում չէին հայտարարում, որ սա գրիպի պես մի բան է, անվտանգ է ու հատուկ միջոցառումների կարիք չկա։ Հայաստանում ճիշտ հակառակն էր արվում։

Հայաստանին, անշուշտ, չէր կարող շրջանցել կորոնավիրուսը։ Սա խնդիր է, որին բոլոր երկրներն են առնչվում։ Խնդիրը, սակայն, մեզ համար բարդանում է ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության գոյությամբ։

Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում հարվածում է պոպուլիստ և դիլետանտ իշխանություններին։ Բացահայտում է դրանց դատարկությունն ու վտանգավորությունը։ Որպես հետևանք տուժում են այն երկրները, որտեղ ժողովուրդը հանդուրժել է պոպուլիզմն ու դեմագոգիան։

Հետկորոնավիրուսային Հայաստանը, հետևաբար, պետք է բեռնաթափված կլինի պոպուլիզմից ու անգրագետ կառավարումից։ Վիրուսի դեմ պայքարելու իմունիտետին զուգահեռ մեր ժողովուրդը պետք է վակցիա ստանա նաև պոպուլիզմի ու ամբոխավարության դեմ։ Այլապես հետագայում ավելի մեծ փորձության կարող է ենթարկվել։

Անտեսանելի թշնամուց զատ մենք շատ տեսանելի թշնամի ունենք և չենք կարող մեզ վատ կառավարման շռայլություն թույլ տալ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսի թեստերի համար արյան նմուշները
Նա հավելել է, որ 3 մարդ, որոնց նմուշները գողացել են, ստիպված են եղել կրկնակի ստուգվել...
Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի վայրից, դագաղը փակ էր. Ալեն Սիմոնյան
Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները...
Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան
Ես ուզում եմ, որ թվերի շուրջ աղմուկը մի քիչ դադարի, յուրաքանչյուր ազգ ունի իր…
Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի արդյունքում. ԱՄՀ
«Առանց հուսալի տվյալների քաղաքական գործիչները չեն կարող գնահատել, թե որքան վնաս է համավարակը հասցնում մարդկանց եւ տնտեսությանը, եւ չեն կարող պատշաճ կերպով հետեւել վերականգնմանը....
Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր
Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսրայել, Շվեյցարիա, Ճապոնիա, Մալթա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա...
Ամենաշատ