News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Ռյազանի մարզում նախօրեին տղամարդը սպանել է հինգ մարդու իր շենքի շքամուտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին։

Հետաքննության վարկածով՝ 1988 թվականին ծնված տղամարդն իր տան պատշգամբից նկատողություն է արել մի խումբ երիտասարդներին, որոնք բարձր խոսում էին փողոցում՝ նրա պատուհանի տակ։

Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո տղամարդը, որսորդական զենքը ձեռքին, դուրս է եկել շքամուտք եւ կրակել չորս երիտասարդ տղամարդկանց եւ կնոջ ուղղությամբ։ Ստացված վնասվածքներից նրանք բոլորը տեղում մահացել են։

Զենքը գրանցված էր եւ գտնվում էր կասկածյալի տանը։

Հրաձիգին ձերբակալել են։ Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։

Հարցուվել է քննչական գործ ՔՕ 105 հոդվածի հատկանիշներով՝ «Երկու եւ ավելի անձանց սպանություն»։

Պարզվում են դեպքի հանգամանքները, հարցաքննվում են վկաները։

Տղամարդու բնակարանում կատարվել է խուզարկություն, առգրավվել է հանցագործության զենքը։ Առաջիկայում կնշանակվեն անհրաժեշտ փորձաքննությունները։

Քննչական մարմինը մտադիր է կասկածյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիան ձերբակալել է 10 մարդու, որոնք մեղադրվում են նախագահի ուղղաթիռի վրա հարձակմանը մասնակցելու մեջ
Հյուսիս-արեւելյան Կուկուտա քաղաքի բազայում, որտեղ տեղակայված է 30-րդ բանակային ջոկատը, ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորվել է 44 մարդ․․․
Էկվադորի երկու բանտերի մրցակցող հանցախմբերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Բանտի ղեկավարության տվյալներով՝ բռնությունը սկսվել է Գույակիլ քաղաքի գլխավոր բանտում, ինչպես նաեւ Էկվադորի կենտրոնում՝ Լատակունգի բանտում․․․
Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում.168.am
Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել է շենքում բռնկված միջադեպը…
Ոստիկանները կանգնեցրել են «ԿամԱԶ»-ը. 14 խմ փայտանյութի փաստաթղթերի մի մասը ժամկետանց էր, մյուս մասը` կասկածելի
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք...
Դսեղի հարակից անտառից ծառ հատած երիտասարդը հայտնաբերվեց
Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն...
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Կացարանի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ...
Ամենաշատ