News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պետական աջակցության համար դիմած ՓՄՁ-ներից յուրաքանչյուր 500-ից 350-ն ունի առնվազն 5 օր ուշացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՆՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի' հայրենակիցներ,

Երեկ ես գրել էի, որ պետական աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին պետք է լինի առանց «սեւ ցուցակների»։

Նախ պետք է ճշտել, թե ովքեր եւ ինչի համար են հայտնվել «սեւ ցուցակներում»։ Կան փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք մեկ կամ երկու օր են ուշացրել հարկերի վճարումը, կան, որ մի քանի ամիս։
Նույնը՝ վարկերի մասով։

Արդեն իսկ ապրիլի 1-ից հետո առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ասենք, ամեն մի 500 դիմումից առնվազն 350-ը մերժվում է ժամկետանց վճարած հարկերի մասով։
Նույնը՝ վարկերի մասով։

ՀՀ կառավարությանն առաջարկում եմ անհապաղ կիրառել լրացուցիչ ֆիլտրեր՝ այս փուլում չեղյալ համարել «սեւ ցուցակները»՝ առնվազն կիրառելով համապատասխան ժամանակացույց` սկսելով ամենապարտաճանաչներից, բայց այն հաշվով, որ տարբեր պատճառներով որոշ ժամանակ «ուշ» վճարած փոքր եւ միջին ձեռնարկություններին նույնպես կհասնի աջակցություն։ Թե չէ փոքր եւ միջին ձեռնարկությունների առնվազն 30 %-ը «սեւ ցուցակներում» է, էլ չեմ ասում՝ սպառողական վարկառուների ավելի մեծ մասը։

Ինչպես եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկել էր, հարցը պետք է լուծել գլոբալ, ոչ թե անհատական հանդիպումներով։

Մեկ այլ հարցադրում։
Բանկերին ասում ենք՝ անտոկոս վարկ տվեք ձեռնարկություններին, բայց տոկոսով է, թե անտոկոս, բանկը գնահատում է իր ռիսկը, եւ պարզ չէ՝ կտա այդ գումարը, թե ոչ։ Չէ՞ որ այժմ բիզնես պլանավորումը շատ բարդ է։

Ուստի, հրատապ պետք է մտածել հարկային արձակուրդների մասին, կամ առնվազն ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա հետաձգել։
Անհապաղ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Մեր հիմնական շուկաներն են Արաբական էմիրությունները, ինչպես նաեւ ՌԴ-ն, տեղական…
«Փաստ». Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե, ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր...
Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
2021-ը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը...
Հայաստանում սպասվում է գների, աղքատության մակարդակի եւ պետական պարտքի աճ. փորձագետ
Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում այն ընդհանրապես կազմել է 20-30 տոկոս...
Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը. Կադաստրի պետական կոմիտե
Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը եւ այդ դիմումի հիման վրա համայնքի…