News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 28
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված 106-ամյա ծեր տղամարդն ապաքինվել է 14 օր անց: Այդ մասին հայտնել են շաբաթ Կումի բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կումում մեկ ուրիշ պացիենտ Ալի Աքբար Շիրին Քալամը, որը 89 տարեկան է, նույնպես հաղթահարել է հիվանդությունը: Նա դուրս է գրվել հիվանդանոցից 20 օր անց:

102-ամյա տարեց կինը եւս դուրս է գրվել հւվանդանոցից Զանջան քաղաքում ապաքինվելուց հետո:

Նշվում է, որ համաձայն աշխարհում գործող կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժելու մոտեցման՝ նրանք կարող են դուրս գրվել ախտորոշման պահից սկսած 14 օր անց եւ լաբորատոր թեստերի երկու բացասական պատասխանից հետո:

Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 55743-ի, մահվան ելքով դեպքերը կազմում են 3452, գրանցված է ապաքինման 19736 դեպք:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկում էր գրանցվել 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով այն որպես մի քանի օժախներով համավարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել արդեն 196 երկրներում՝ ներառյալ Իրանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շները կարող են հոտով զգալ կորոնավիրուսը. արդյո՞ք դա կօգնի մարդկանց
COVID-19-ն ունի իրեն բնորոշ հոտ...
Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում․ «Հետք»
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին
Մարտի սկզբից եվրոպական 24 երկրում սովորականից 159.000 հազարով ավելի շատ մարդ է մահացել
«Մենք շատ պարզ տեսնում ենք, որ այդ երկրներում մահացության դեպքերի մեծ թիվը համընկնում է COVID-19-ի փոխանցման գագաթնակետի հետ...
Մարդիկ զանգում, ասում են՝ ուզում ենք ամուսնանալ. շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ սահմանափակումների մասին
Ստեղծված իրավիճակի պատճառով արդեն մի քանի ամիս չեմ աշխատում...
Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել. վարչապետի որոշումը պարտադիր է պաշտոնյաների համար. Փաշինյան
Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել: Ամեն ինչ անում ենք, որ այդտեղ առաջընթաց ունենանք…
Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում տեղ չլինի. Հիշեք՝ այդ տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին. Փաշինյան
Փակվում են տնտեսվարողներ, ձեռնարկություններ: Չի բացառվում, որ առաջիկայում սկսենք 3-4 օրով, մեկ շաբաթով նման պատժամիջոց կիրառենք…
Ամենաշատ