News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1990 թվականի սերիական Dodge Dakota LS Sport Convertible կաբրիոլետ փիքափը ընթացիկ տարվա հունիսին վաճառվելու է Ինդիանապոլիսի աճուրդում, հայտնում է «Մոտորը»:

Համաշխարհային ավտոարդյունաբերության պատմության մեջ առավել եզակի եւ ոչ շարքային սերիական փիքափներից մեկը նոր տեր կունենա 2020 թվականի հունիսի 23-ին. Dodge Dakota կաբրիոլետ փիքափը կվաճառվի ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում անցկացվող Mecum տեղական աճուրդում: Bright White գույնի, 95 728 կմ վազքով ավտոմեքենան հոյակապ վիճակում է, պնդում է վաճառողը: Dodge Dakota LS Sport Convertible մոդելը թողարկվել է 1989-1991 թվականներին, այն Chrysler կորպորացիայի եւ American Sunroof Corporation ընկերության համատեղ նախագիծն էր:

Ամբողջությամբ մետաղական խցիկով ստանդատ փիքափները հավաքվում էին Ուորեն քաղաքում, Միչիգան նահանգ եւ ուղարկվում Սաութգեյթ, որտեղ տանիքը կտրում էին եւ տեղադրում ծալովի մեխանիզմ՝ վինիլային վերնամասով: Բացի դրանից, փիքափներն ունեին անվտանգության աղեղ եւ անշրջանակ դռներ: Մնացյալում ավտոմեքենան անփոփոխ էր. ծածկի տակ նույն Magnum ընտանիքի 3,9-լտրանոց բենզինային V6-ն էր, որը զարգացնում էր ընդամենը 125 ձիաուժ:

Այն աշխատում էր 4-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփի եւ հետին հաղորդակի տրանսմիասիայի զույգով: Նստատեղերը երեսապատված էին գորշ գործվածքով, ուներ օդորակիչ եւ ապակիների էլեկտրական ամբարձիչներ: Dodge Dakota LS Sport Convertible կաբրիոլետ փիքափը թողարկվել է ընդամենը 2 842 օրինակով, որից 909-ը հավաքվել է 1990 թվականին: Աճուրդի կազմակերպիչները սպիտակ փիքափի մեկնարկային գինը գաղտնի են պահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ