News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 584-ի. մեկ օրվա ընթացքում վարակվել է 63 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբին:

Ավելի վաղ շտաբը հաղորդել էր 521 վարակվածի մասին:

«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 63 նոր դեպք: Այդ մարդիկ տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ: Նրանցից 14-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 21-ի վիճակը՝ միջին ծանրության: Մնացածի առողջական վիճակը կայուն է»,-հայտնել են շտաբից:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը որպես պանդեմիա: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն գրանցված է վարակվելու ավելի քան 1.05 միլիոն դեպք, մահացել է շուրջ 57 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճել է համավարակի պատճառով. հետազոտություն
«Տանը մնալու պահանջը, ամենայն հավանականությամբ, կմեծացնի կենցաղային բռնության կամ զուգընկերոջ կողմից բռնության դեպքերի թիվը, ինչը ծաղկում է ապրում փակ դռների ներսում...
Գիտնականները նշել են այն վայրի կենդանիներին, որոնք ենթակա են COVID-19-ով հիվանդանալու վտանգին
Կետազգիները, կարող են մարդկանցից կորոնավիրուսով վարակվել…
Քաշմիրում ձիուն տնային կարանտինի մեջ են պահում՝ կորոնավիրուսի վարակի մտավախության պատճառով
Քաշմիրում ձիուն տնային կարանտինի մեջ են պահում՝ կորոնավիրուսի վարակի մտավախության պատճառով․․․
Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը. Արսեն Թորոսյան
Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում...
Բալիում սաֆարի պարկում ծնված ընձուղտին անվանել են Կորոնա
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը
Ամենաշատ