News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Հարյուրավոր մարդիկ այս օրերին բողոքում են, որ արգելել ենք աշխատել ինչի հետևանքով չեն կարողանում օրվա հաց հայթհայթել, սակայն շատերը ներգրաված են շինարարության մեջ։ Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, իր ֆեյբուքյան լայվում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով մայրաքաղաքում եւ մարզերում կան շինարարություններ, իրենք ակնկալում էին շինարարական բում, բայց այժմ ամեն ինչ կանգնած է։

«Շինարարությունները լինում են բաց և փակ։ Փակն այն է, որ տան ներսում է տեղի ունենում և մեծ է հավանականությունը, որ մարդիկ իրար կվարակեն։ Սակայն ինչպես տեսնում եք այստեղ բաց շինարարություն է, ինչո՞ւ մարդկանց չթույլատրել աշխատել։ Կարծում եմ՝ այս դեպքում մարդկանց կարելի է արտոնել, որպեսզի աշխատեն՝ գործատուի վրա դնելով հստակ պարտավորություններ, որ նա պետք է հսկի բոլորի մուտքը, նրանց ջերմությունը չափվի, համապատասխան ախտահանիչ նյութեր օգտագործվեն։ Հիմա շինարարություն կա, որ 100 ք/մ վրա 2 մարդ է աշխատում, ինչո՞ւ չթույլատրել։ Բազմաթիվ շինարարություններ գիտեմ, որ կանգնած են»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, ավելի քան 1000 մարդ ներգրավված է Երևանի մի քանի շինարարական աշխատանքներում ու կան ընտանքիքներ, որ այդ գումարով են ապրում։

«Մարտ ամիսն ավարտվել է, շինարարական ընկերություններ կան, որ աշխատավարձերը, վնասներ կրելով, տվել են, իսկ այժմ ապրիլն է ու եթե չարտոնեն բաց շինարարությունները,  ապա այդ ընկերությունները կա՛մ վարկ կվերցնեն, որ մարդկանց աշխատավարձ տան, կա՛մ կազատեն  նրանց աշխատանքից: Սա ճանապարհ չի, մենք պետք է նայենք ոլորտ առ ոլորտ, կարծում եմ՝ բաց շինարարության այս տեսակը շատ լավ օրինակ է, պետք է խիստ հսկողության տակ թույլատրեն աշխատել»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը. Էդմոն Մարուքյան
Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային․․․
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները
Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից․․․
Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան
Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել...
Այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն․ Երվանդ Վարոսյան
Իսկ ո՞վ/ովքե՞ր էին պարտավոր գոնե 3 ամսում մշակել այս խեղճ մարդկանց թոշակն այլ, ավելի անվտանգ ու արժանապատիվ․․․
Պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» ժամանակը․ Գարեգին Չուգասյան
Ցավոք, նորից մոտենում է «հրշեջների»...
Ամենաշատ