News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Երևանում ապրիլի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ Ժամը 04:20-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, որը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից: Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել, ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, եւ որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, որը, ըստ տեղեկությունների, աշխատում է «Ալկոգել» արտադրամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին եւ, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի...
Ծանր հանցագործությունների քրգործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 դրամ, որից վերականգնվել է 460.636.780-ը․ ՔԿ
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 96 քրեական գործ, որոնցից 93-ը բացահայտված է․․․
Մեքսիկայում ոստիկանները հայտնաբերել են առեւանգված պիկապ, որտեղ եղել է 12 դի
Հայտնի է, որ պիկապն առեւանգվել էր անցած տարի Մեխիկոյում․․․
Մոսկվայում տեղի է ունեցել հրաձգություն․ կան բերման ենթարկվածներ
Ներկայում բերման է ենթարկվել երեք մարդ․․․
Մոսկովյան բանկում պատանդներ պահողն ընդունել է իր մեղքը եւ չի կարողացել բացատրել իր արարքի պատճառը
Կալանավորվածը պատմել է, որ երկու անգամ դատապարտվել է՝ գողության եւ ավտոմեքենայի առեւանգման համար․․․
Դանակահարել են 25-ամյա երիտասարդի. դանակահարողը ինքնախոստովանական բացատրություն է տվել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին…
Ամենաշատ