News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ, երկրի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ դիմակ է կրելու հասարակական վայրերում, գրում է The Guardian-ը։

ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը նաեւ ելույթ է ունեցել ի պաշտպանություն Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ փոխնախագահի իր պաշտոնի կորոնավիրուսի պանդեմիայի նախօրեին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի կրելու բժշկական դիմակ՝ չնայած Սպիտակ տան կողմից հրապարակված հրահանգին։

«Թրամփին կարող է դուր չգալ, թե ինչ տեսք ունի ինքը դիմակով, սակայն իրականությունը կայանում է նրանում, որ հետեւենք գիտությանը։ Այնպես որ ես կհայտնվեմ հանրության շրջանում, մինչդեռ ես վերջին շրջանում դուրս չեմ եկել կոմերցիոն վայրեր, ես չեմ գնացել եկեղեցի, սակայն ես կարծում եմ, որ դուք պետք է հետեւեք գիտությանը»,-հայտարարել է Ջո Բայդենը։

Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ձեռնարկել է բազմաթիվ գործողություններ պանդեմիայի դեմ պայքարի համար, որոնք, նրա խոսքով, չեղարկվել են Դոնալդ Թրամփի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ