News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած Ֆրանսիայում գործող կարանտինին՝ Պերպինյանի բնակիչը գնացել էր Իսպանիա, որպեսզի գնի ծխախոտ, եւ մոլորվել էր, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով RTBF-ին։

Սահմանամերձ շրջաններում ծխողները սովորություն ունեն ձեռքերել ծխախոտ Իսպանիայից, որտեղ այն ավելի մատչելի է, քան Ֆրանսիայում․ չնայած կարանտինին՝ այդպիսի ծխողներից մեկը որոշել էր լեռների միջով ոստքով գնալ ծխախոտ ձեռքբերելու։

Հարավային Պիրենեյների ժանդարմերիայի դեպարտամենտում դատապարտել են տղամարդուն ողջամտության պակասի համար, որին հայտնաբերել էին «Պերտուսի բարձունքներում հյուծված, քաղցից դողալիս եւ մոլորված»՝ Իսպանիայի հետ սահմանի մերձակայքում գյուղում։

Նրան փրկելու համար իշխանությունները ստիպված էին մոբիլիզացնել քաղաքացիական անվտանգության ինքնաթիռ եւ «ակտիվացնել հիմնական միջոցները»։

«Այս երիտասարդը, որը դուրս է եկել Պերպինյանից մեքենայով, հետ է վերադարձվել Ֆրանսիայի եւ Իսպանիայի սահմանային անցակետ, երբ ցանկացել է մեկնել Ժոնկյեր։ Այնուհետեւ նա որոշել է գնալ ոտքով՝ հույս ունենալով հատել սահմանը լեռնային ճանապարհով»,-պատմել են ժանդարմները։

Այնուհետեւ նա ընկել է լեռնային հոսքի մեջ, խճճվել մոշի թփերում, որից հետո դիմել օգնության։

Այժմ տղամարդը պետք է վճարի 135 եվրոյի չափով տուգանք կարանտինի պայմանները խախտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ