News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թե բա հայկական ավիաընկերությունների զրկել են լիցենզիայից։ EASA աուդիտը չի անցել ՔԱԿ-ը, ինչը ենթադրում է, որ եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի, հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա չվերթեր իրականացնել։ Արմենիա  ավիաընկերությունը ունի TCO սերտիֆիկատ և անցել է աուդիտը աննշան շեղումներով։ Իրերը կոչենք իրենց անուններով։ Բարի թռիչք բոլորին»։

Հիշեցնենք, որ նախօրեին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ոչ ոք չի կարող լիցենզիայից զրկել, և ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) պարզապես Հայաստանում գրանցված ավիաընկերություններին ժամանակավորապես զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվությունից։

Տպել
Ամենաշատ