News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանն իրե ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ-ում Կ-ն տարածվում է անկասելի տեմպերով։ Այլևս պարզ է, որ ՆՓ-ն ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի։ Ինչքան տարածվի - տարածվի։ Դե համաճարակ է էլի, մի օր պիտի հասնի պիկին ու նահանջի։ Գուցե ամառվա տաքերն օգնեն, իսկ գուցե մոծակներն ու ճանճերն ավելի սրեն իրավիճակը։ Իմ կողմից տրված երաշխավորությունները հիմնականում անտեսվում են։ Խնդիր կա. այդ երաշխավորությունները կյանքի կոչելու համար որոշակի ունակություններ են պետք։ Ներկայիս կառավարությունը դա չունի։ Այսպես, պայքարի սովորական դասական սցենար էի առաջարկել. բնակավայրերում և մի շարք արտադրական ճյուղերում կարանտին մտցնել։ Բնակավայրերից արվեց միայն Չարենցավանը՝ ուշացումով։

Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. Կ-ն հայտնվեց Դարոյնքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվն նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու։ Համաճարակի դեպքում սննդի օբյեկտները պիտի աշխատեն մեկամսյա հերթափոխով. մտնեն օբյեկտ ստերիլիզացիայից ու տեստավորումից հետո, 1 ամիս աշխատեն ու դուրս գան։ Ապա նրանց պետք է փոխարինի մյուս հերթափոխը. նույն պրոցեդուրայով։ Խանութները, որտեղ վաճառվում է այդ սննդամթերքը շաբաթվա մեջ առնվազն 2 օր պետք է ստերիլիզացվեն։ Ք՞անի անգամ եք տեսել Սիթին, Կրպակը կամ ՍԱՍ-ը լվանալուց։ Գյուղատնտեսություն- սննդարդյունաբերություն - առևտուր համալիրը ահա այս ձևով ստերիլ պայմաններում աշխատեցնելուց հետո պետք էր գործարկել նաև մյուս ճյուղերը։ Չգիտեմ, հնարավո՞ր է այս ամենը բացատրել Կառավարությանն ու պարետին։

Խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը նույնպես։ Քաղաքապետ ՀՄ-ն իր թիմով չի երևում. սովորական դասալիք է։ Դասալիք է նաև ՏՌ-ն։ Միլանի չվերթը ժամանակին չփակելու համար այդ կինը մի ամբողջ երկիր վարակեց ու թռավ։ Ոչ վարչապետը և ոչ էլ Նախագահը չեն համարձակվում գոնե մի հատ հիվանդանոց այցելեն, խոսեն հիվանդների ու բժիշկների հետ, վերջիններիս աշխատավարձը բարձրացնեն։ ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում։ Նախագահ ԱՍ-ն գոնե մի հատ գիրք գրեր. "Օտարերկրյա գործակալներ. աշխարհի տարբեր երկրների փորձը", մենք էլ կարդայինք։

Սիրելիներս։ Մի օր այս ամենը կվերջանա, իշխանափոխություն կլինի։ Բայց ի՞նչ եմ ասում. այն նոր իշխանությունը որ պիտի գա, ոչ միայն սրանց պետք է պատժի, այլ, նախևառաջ, ՍՍ-ին, ամեն տեսակի հանցագործությունների ու իրենից հետո նման ապիկար իշխանություն թողնելու համար»,- գրել է նա։ 

Տպել
Ամենաշատ