News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չիլիի կառավարությունը որոշում է ընդունել Զատկի կղզում ընդհանուր կարանտինի գործողության ժամկետը չերկարացնելու մասին, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն եղել: Այս մասին կիրակի հայտնել է երկրի առողջապահության նախարար Խաիմե Մանյալիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Վաղը ժամը 22:00-ից Զատկի կղզում գործող կարանտինի ռեժիմը չեղարկվում է»,- առցանց ասուլիսում ասել է նա, որը հեռարձակվել է գերատեսչության YouTube-յան ալիքով:

Չիլիացի նախարարը նշել է, որ կղզում կշարունակի գործել պարետային ժամը՝ 22:00-05:00, որը մտցվել է ամբողջ երկրի տարածքում: Դրանից բացի, տեղի օդանավակայանում բոլոր ժամանողները լրացուցիչ սանիտարական ստուգման կենթարկվեն:

Չիլիի կառավարությունը կարանտինի գործողությունը չեղարկել է նաեւ Երկրագնդի ամենահարավային քաղաք Պուերտո Ուիլյամսում: «Պայմանավորված այն հանգամանքով, որ այնտեղ նոր դեպքեր չեն հայտնաբերվել»,- պարզաբանել է Չիլիի առողջապահության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ