Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter–ի իր էջում ներկայացրել էկորոնավիրուսի հետ կապված տվյալները ապրիլի 5–ի դրությամբ։
Թուրքիայի առողջապահության նախարարը նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 20065 թեսթ եւ հաստատվել 3135 վարակվածության նոր դեպք։
Նա շեշտել է, որ արդեն ապաքինվել է 1042 քաղաքացի, մահացել՝ 574–ը։
Ըստ նախարարի միայն վերջին մեկ օրվա մեջ ապաքինվել է 256 եւ մահացել՝ 73–ը։
Ընդհանուր կատարվել է 181 445 թեսթ, որի արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել 27069 քաղաքացու մոտ։