News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում
Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի…
Ադրբեջանի ծավալած ագրեսիային պատասխանը կլինի ավելի քան համարժեք եւ լուրջ. «Իմ քայլը»
Մենք չենք նահանջի կյանքի մեր իրավունքի պաշտպանությունից՝ անկախ այս կամ այն կուսակցությանը պատկանելությունից…
Պահանջում ենք առկախել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցային գործընթացը. «Ազգային օրակարգ»
Դիտարկել Հայաստանի հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, եւ բանակցային գործընթացի շարունակությունը արդեն այդ մեկնակետից…
Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան
Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենը արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք...
Ալիեւի կողմից հնչեցրած կակոֆոնիան հաստատում է գաղութական քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ. Ստեփանակերտ
«Մենք տեսնում ենք, որ նրա խոսքերում շատ հակասություններ կան, միասնական, մոնոլիտ մոտեցում չկա...
Փուլային լուծում կարող է լինել, բայց մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում. Արայիկ Հարությունյան
Երկրորդը՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինել...
Ամենաշատ