News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվում 2-3 տարեկան երեխա եւ 89-ամյա տարեց մարդ կա: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին հայտնել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին:

«Հիգիենիկ օգնության ցուցաբերումը, դեղերի տրամադրումը եւ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված պացիենտներին կերակրելը շատ դժվար գործընթաց է: Հիմա արդեն երկրի բոլոր շրջաններում գրանցված են կորոնավիրուսով վարակման փաստեր: Եվ եթե անցյալ շաբաթ մենք վարակման փաստերի մասին խոսում էինք՝ օգտագործելով միանիշ թվեր, ապա այս շաբաթ այդ թվերը երկնիշ են դարձել: Մեր հիվանդանոցները տարողունակ են: Մենք որոշել ենք, որ անկախ ախտանիշներից կամ դրանց բացակայությունից, բոլորին, ում թեստերը դրական են, տեղավորելու ենք 22 հիվանդանոցներում, ներառյալ մարզերը: Մենք երկամսյա փորձ ունենք: Մենք կարող ենք ասել, որ նրանց վիճակը, որոնք ցանկացել են իբր գրիպից տանը բուժվել, ի վերջո վատ է: Նա, ով այսօր իրեն լավ է զգում, վաղը կարող է իրեն շատ վատ զգալ: Այդպիսի մարդկանց վերահսկողության տակ պահելով՝ մենք պահպանում ենք նաեւ նրանց ընտանիքների անդամներին: Մեր հնարավորություններն այսօր դա թույլ են տալիս: Բայց եթե վարակվածների ամենօրյա վիճակագրությունը մեծանա մինչեւ եռանիշ թվեր, ապա անչափ ծանր իրավիճակ կստեղծվի: Կորոնավիրուսով վարակվածների թվում ունենք 2-3 տարեկան երեխա եւ 89-ամյա տարեց մարդ: Այս վիրուսով վարակումը սահմաններ չի ճանաչում»,- ասել է կազմակերպության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ