News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները:

«ԱՄՆ սահմանած ընդլայնված տնտեսական պատժամիջոցները բացասաբար են ազդում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աճող բարդություններին համարժեք արձագանքելու Իրանի կառավարության ունակության վրա: ԱՄՆ-ն պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի պատժամիջոցները մեղմելու եւ պատժամիջոցներից ազատված լիցենզավորված արտադրանքների ընդլայնման համար՝ ապահովելու համար համավարակի ժամանակ Իրանի հասանելիությունը հիմնական հումանիտար ռեսուրսներին»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

Human Rights Watch-ի տնօրեն Քեննեթ Ռոթն իր հայտարարության մեջ նշել է, որ «բավականին վատ է այն, որ իրանցիներին կառավարությունը տխրեցնում է՝ հրաժարվելով լեփ-լեցուն բանտերից ազատել նույնիսկ ապօրինի ձերբակալված մարդկանց, չնայած կորոնավիրուսի վտանգին»:

«Բայց Թրամփի վարչակազմը է՛լ ավելի է խորացնում իրանցիների տառապանքը՝ նրանց զրկելով չափազանց անհրաժեշը բժշկական ռեսուրսներին հասանելիությունից, որոնց կարիքը նրանք շտապ ունեն»,- ընդգծված է կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ