News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Ապրիլի 2–ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը ուղարկել և ստանալ փոստով։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետությունն ունի 55 դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, որոնք գործում են աշխարհի 44 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում և տարածքներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն կամ դժվար հասանելի են։ Ավելին, այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու համար։

ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։

Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումը կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները ուժի մեջ մտնելուց և որոշ տեխնիկական կարգավումներն ապահովելուց հետո»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ