News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսաք Լազարյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ Միսաք Լազարյանի հայրը՝ Խաչիկ Լազարյանը։

«Այսօր է դադարեցրել փաստաբանի խորհրդով, որ եթե շարունակի հացադուլը, խոցելի կդառնա կորոնավիրուսի պայմաններում»,- ասաց հայրը։

Նշենք, որ օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, որ ՀՀ դատախազությունը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ Միսակ Լազարյանին։

«Սասնա ծռեր» կուսակցությունն էլ հանդես էր եկել  այդ որոշումը դատապարտող հայտարարությամբ՝ անվանելով այն «դավաճանական գործընթաց»։

Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ եւ  բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին եւ, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած եւ ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ