News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս պահին տեղափոխվում է Երեւան, ճանապարհին են։ Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության»,- ասաց Ստեփանյանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՊԲ զինծառայողը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որի փոխանցմամբ՝ զինծառայողի հայրն այս պահին Հայաստանում չէ.

«Նորմալ ընտանիքից են, հորն անձամբ եմ ճանաչում։ Կյանքին վտանգ չի սպառնում, առաջին օգնությունը ցույց տվել են Ստեփանակերտում»։

Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ
Ստեփանյանը չի հերքել, որ մեքենա է այրվել, սակայն նշել է, որ սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում…
Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել վճռականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
«Թույլ տվեք Ֆրանսիայի անունից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, աջակցություն հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին վերջ տալ« պատերազմի համաճարակին»...
«Ժողովուրդ». Ադրբեջանը գործի է անցել. գրոհներ են կազմակերպվել
Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու...
«Հրապարակ». Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան
Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում…
NEWS.am-ը ենթարկվել է հաքերային հարձակման
Հաքերային հարձակման արդյունքում կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ եւ գրություններ...
Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում. Էդմոն Մարուքյան
Ավելին, հաջորդիվ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր այդուամենայնիվ կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության...
Ամենաշատ