News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանափակումների պայմաններում Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կարող են կրճատվել մինչեւ 50 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ  Վարդան Բոստանջյանը:

Նրա պարզաբանմամբ՝ երկրի տնտեսությունն ամեն տարի բանկային փոխանցումներով ստանում էր 1,8-1,9 մլրդ դոլար, եւս նույնքան՝ այլ ճանապարհներով, ինչը կազմում էր Հայաստանի ՀՆԱ 40-45 տոկոսը:

«Երկրի տնտեսության մեջ երկար ժամանակ տրանսֆերտների ինստիտուտը կարեւոր տեղ էր գրավում, այդ թվում՝ սոցիալական հարցերի լուծման տեսանկյունից: Սա խոսում է այն մասին, որ այդ ընթացքում Հայաստանին, այդ թվում եւ նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվեց կրճատել դրանցից կախվածությունը»,- նշեց նա:

Բոստանջյանը շեշտեց, որ նախկին ծավալների վերականգնումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ճգնաժամը երբ կավարտվի, եւ երբ կվերականգնվեն երկրների բնակչության եկամուտները: «Ակնհայտ է, որ տրանսֆերտներից ստացվող միջոցները դասվում են դժվարհասանելի կարգին, քանի որ դա կապված է լրացուցիչ եկամուտների ապահովման անհրաժեշտության հետ, իսկ ներկայիս պայմաններում դրանց հասանելիությունը է՛լ ավելի է սահմանափակվում»,- ամփոփեց փորձագետը:

Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը մասնավոր տրանսֆերտների կրճատումը կանխատեսում է 16-19 տոկոսի միջակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ