News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր Ճիշտ ժամը 10-ին ջրանջատվեց «Գառնի-Երեւան» ջրատարի 40 կմ-անոց խողովակաշարը եւ Վեոլիա Ջուր ՓԲԸ մասնագետները ձեռնամուխ եղան գործին:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւանի Կենտրոնին եւ Էրեբունի զանգվածին այլընտրանքային ջուր տրվեց

Առիթից օգտվելով նաեւ Շենգավիթում փական փոխարինվեց

Ջրատարը կվերաշահագործվի նախնական մոտ 19-ին

Գործի մասին.

Ըստ աշխատանքների պատասխանատու «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանի՝ առավոտ կանուխ իրենց մասնագետները, որոնց օգնության էին եկել գործընկերները «Արեւելք» ՏՏ-ից, տեղում էին, անհրաժեշտ մեքենասարքավորումները նույնպես, այնպես որ, երբ ջուրը խողովակաշարում կտրվեց՝ անմիջապես սկսեցին աշխատել:

Նորարարության մասին.

Ըստ Տեխնիկական տնօրինության ՌՄ վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ իրենց մասնագետները սպառողների համար անակնկալ էին պատրաստել, որի մասին սակայն մինչ մատուցել չէին բարձրաձայնում. նորարարությունը մնում է նորարարություն, կարող էր եւ չստացվել:

Ստացվե՜ց: Եվ լա՛վ ստացվեց: Հաջողվեց մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանին ու Էրեբունու բնակելի զանգվածին շրջանցիկ խողովակաշարերով այլ աղբյուրներից ջուր տալ: Ու հիմա բնակիչները զարմացած գրում են մեզ ու զանգահարում. բա ասո՜ւմ էիք ջուրը կտրում եք…

Ջուրն իրոք կտրվել է, սակայն ջրմուղի պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Երեւանի համար կենսական նշանակության ունեցող այս ջրատարի կանգառը նվազ ցավագին դարձավ շնորհիվ Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցների բարձր մասնագիտական կարողությունների ու սպառողներին օգնելու ձգտումի:

Ավելին, ըստ Վահրամ Մաճկալյանի՝ խոսքը էպիզոդիկ լուծման մասին չէ: Հաշված օրերի ընթացքում հաջողվեց մշակվել Երեւանին տարբեր աղբյուրներից տարբեր ջրատարներով մատակարարվող ջրի ծավալների վերաբաշխման սխեմա, որի հանրային «ներկայացումը» հրաշալի անցավ: Նորարարությունն իրեն արդարացրեց, հետեւաբար, տվյալ ջրատարի հետագա կանգառների դեպքում ջրանջատվող տարածքների ցուցակում Կենտրոնն ու Էրեբունու զանգվածն այլեւս չեն լինի:

Կանգառի «օգուտի» մասին.

Ինչպես միշտ, Վեոլիա Ջրի համակարգում ջրատարների կանգառն օգտագործվում է որպես առիթ դրանցից սնվող տարածքներում առկա տեխնիկական խնդիրները լուծելու համար: Այս դեպքում դա Շենգավիթն է, որտեղ Գ. Նժդեհի եւ Մայիսի 9 փողոցների խաչմերուկում փոխարինվում է 300մմ տրամագծով խափանված փականը:

Աշխատանքի արդյունքների մասին.

Հուսով ենք, ոչինչ չի խանգարի գործը վերջացնել մինչեւ 19-ը, որից հետո Գառնիից կվերսկսվի ջուր մղվել ջրատարով: Սկզբում ինքնահոս աղբյուրներից, որոնց հետո մեկը մյուսից հետո կմիանան պոմպերը, որ ապահովեն բավարար քանակ:

Մի քանի ժամում կլցվեն ջրի ամբարները, հետո ջուրը կգնա քաղաքային բաշխիչ ցանց, ի վերջո՝ սպառողներին: Գուցե ավելի շուտ, քան նշված է հայտարարության մեջ: Իսկ մեզանում ստեղծված բարդ իրավիճակում, կապված հանրային առողջապահական խնդիրների հետ, սա առավել քան կարեւոր է:

Տպել
Ամենաշատ