News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոռոգման շրջանին  ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների  մաքրման եւ պոմպակայանների նորոգման  լայնածավալ աշխատանքներ: 

Մաքրման  աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի եւ Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը:

ՏԿԵՆ ջրային կոմիտեի,  «Ջրառ» ՓԲ ընկերության  եւ ջրօգտագործող ընկերությունների ջանքերով  կենցաղային, շինարարական աղբից  մաքրվել եւ վերականգնվել են   ջրամատակարարման համակարգերի  շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:

«Ջրառ» ՓԲ ընկերության  կողմից մաքրման եւ վերանորոգման աշխատանքներ  են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաեւ Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում:

Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող  ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին:

Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում   նախատեսել  է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ  3000 հա  ավելացնել ոռոգելի  տարածքները: Արփա-Սեւան թունելով արդեն իսկ Սեւան է տեղափոխվել  34 մլն  567 հազար խմ ջուր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն:

Տպել
Ամենաշատ