News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը  հայտարարել է, որ կաթոլիկ Զատկից անմիջապես հետո, այսինքն՝ սկսած ապրիլի 14-ից, իշխանությունները կմեղմեն երկրում խիստ սահմանափակումները, որոնք գործում էին SARS-CoV-2 պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է DW-ը։

Նրա խոսքով՝ զգուշության անհրաժեշտ միջոցառումները պահպանելու դեպքում կարող են վերսկսել աշխատանքը մինչեւ 400 ք/մ մակերեսով փոքր խանութները, ինչպես նաեւ մասնագիտացված առեւտրային ձեռնարկությունները, որտեղ վաճառվում են շինարարական եւ այգեգործական պարագաներ։

Ըստ պլանի՝ մայիսի 1-ին կբացվեն մյուս բոլոր խանութները, առեւտրի կենտրոնները ու գեղեցկության սրահները։ Այդ մասին վերջնական որոշումը կկայացվի ապրիլի վերջում։

Դպրոցները, սակայն, փակ կլինեն մինչեւ առնվազն մայիս, բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են մինչեւ հունիսի վերջ։

Միեւնույն ժամանակ Կուրցը երկարաձգել է բնակչության տեղաշարժին վերաբերող սահմանափակումները մինչեւ մայիսի 1-ը։ Ներկայումս բնակիչներն իրավունք ունեն հեռանալ տնից չորս նպատակով՝ աշխատանքի գնալու, մթերքներ գնելու, ուրիշ մարդկանց օգնելու եւ բաց երկնքի տակ անհատական մարզումներ կատարելու համար։

Ապրիլի 6-ին Ավստրիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ COVID-19-ի հետեւանքով մահացածների թիվը հասել է 220-ի, վարակված է առնվազն 12 հազար, իսկ ապաքինվել է 3463 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ