News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կառավարության միջոցառումների 9 փաթեթն ընդունվել է ոչ «ժողովրդի հանդեպ մեծ սիրուց», այլ ելնելով պետության պարտականություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում Հայաստանի իշխանությունների գործողությունները կրում են ոչ պրոֆեսիոնալ բնույթ, ինչն անդրադառնում է դրանց արդյունավետության վրա: «Ասածի վկայությունն է Հայաստանում հիվանդացության մակարդակի եւ այն բանի միջեւ տոկոսային հարաբերակցությունը, ինչը տեղի է ունենում հարեւան շատ երկրներում»,- նշեց նա:

Փորձագետի գնահատմամբ՝ ճգնաժամի պայմաններում կարելի է կանխատեսել անշարժ գույքի գնանկում, սակայն ստույգ տվյալների մասին խոսելն առայժմ վաղ է: «Հիմա առաջնայինը առողջապահության ոլորտն է, իսկ մնացյալ բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում»,- ամփոփց Վարդան Բաստանջյանը:

Նշենք, որ մինչեւ հիմա Հայաստանի կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային միջոցառումների 9 փաթեթ բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը մեղմելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը