News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը կոչ է արել միջազգային հովանավորներին ֆինանսական օգնություն ցուցաբերել ճգնաժամից տուժած երկրին, քանի որ այն բախվում է լուրջ տնտեսական անկման հետ՝ պայմանավորված կորոնավիրուսով, հաղորդում է AFP-ը։

Լիբանանի աջակցության միջազգային խմբի նիստի ժամանակ ելույթ ունենալիս նա կոչ է արել հովանավորներին արգենաբացել 11 մլրդ դոլարի չափով գրանտներն ու փոխառությունները, որոնք նրանք խոստացել էին 2018 թվականի ապրիլին Փարիզում կայացած համաժողովի ժամանակ։

Լիբանանի կառավարությունը սկսել էր բարեփոխումների երկար սպասված ծրագրի իրագործումը, որի մասին պնդում էին միջազգային գործընկերները։

«Հաշվի առնելով մեր ներկայիս ֆինանսական իրավիճակի վտանգավորությունը եւ դրա զգալի տնտեսական ազդեցությունը քաղաքացիների, բնակիչների եւ փախստականների վրա՝ մեր բարեփոխումների ծրագրին անհրաժեշտ է արտաքին ֆինանսական աջակցություն»,-ասել է Աունը աջակցության խմբում ընդգրկված երկրների դեսպաններին։

Լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի ավելի քան մեկ երրորդը սեւ շուկայում, սպառողական գները չափազանց աճել են, իսկ գործազրկությունն ավելանում է կորոնավիրուսի կարանտինի ֆոնին։

Իրավիճակը վատթարանում է, քանի որ արժութային պահուստներն անկում են ապրում իրացվելիության կտրուկ կրճատման ֆոնին, ինչը ստիպել է կանխիկից զրկված կառավարությանը մարտին առաջին անգամ հայտարարել դեֆոլտ սուվերեն պարտքի հարցում։

«Այսօր մենք հակազդում ենք այդ բոլոր ճգնաժամերին եւ դրանց հետեւանքներին, ու ողջունում ցանկացած միջազգային օգնությունը»,-ասել է նա։

Նախագահի խոսքով՝ միջազգային գործընկերները պատասխատվություն են կրում այն հարցում, որ օգնեն Լիբանանին ստանձնել տասնյակ հազարավոր պաղեստինցիներին եւ առնվազն 1.5 մլն սիրիացիներին տեղավորելու գործը՝ նախազգուշացնելով առողջապահության ոլորտում աղետի մասին, եթե վիրուսը հայտնվի փախստականների ճամբարներում։ «COVID-19-ի վտանգը թակում է ճամբարների դռները»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ