News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է 27 օբյեկտների պահպանությունը, որտեղ մեկուսացման մեջ են կորոնավիրուսով հիվանդները կամ նրանց հետ շփվածները: Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Այդ օբյեկտներն են՝ առողջարաններ, հիվանդանոցներ եւ հյուրանոցներ, որոնք գտնվում են Ծաղկաձորում, Աղավնաձորում, Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում, Երեւանում, Էջմիածնում եւ «Զվարթնոց» օդանավակայանում: Պահպանությանը ներգրավված են ավելի քան 130 ոստիկաններ, միջոցառումներն անցկացվում են շուրջօրյա ռեժիմով:

Մարզային ճանապարհներին, Արցախում ճանապարհներին, Երեւանի արվարձաններում տեղադրված են հսկիչ անցակետեր: Իրանից բեռնափոխադրումներն իրականացվում են ոստիկանության վերահսկողությամբ: «Դրանք հատուկ բեռներ են: Ոստիկանները ուղեկցում են դրանք: Զննման կետերում ստուգվում է վարորդների վիճակը եւ չափվում նրանց ջերմությունը»,- հայտնեց Մհրյանը՝ նշելով, որ վարորդների հանգիստը կազմակերպվում է  հատուկ վայրերում:

Ինչ վերաբերում է Երեւանում մարզերից մասնավորի կողմից գյուղատնտեսական արտադրանքի առաքման հարցին, ապա այն լուծվում է ըստ իրավիճակի՝ եթե վաճառողը կամ գյուղացին կարող է ցույց տալ ապրանքի առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ