News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի Հանրային առողջության եւ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն կոչ է արել հավատացյալներին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աղոթել տան պայմաններում եւ չայցելել եկեղեցի չվարակվելու եւ շրջապատողների, այդ թվում՝ հոգեւորականների համար վարակի աղբյուր չդառնալու համար, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

«Ես ցանկանում եմ դիմել հավատացյալ քրիստոնյաներին․ մենք կարող ենք պաշտպանել հոգեւորականներին եկեղեցի չգնալով եւ կաղոթենք տանը։ Այդպես մենք կպաշտպանենք նրանց բոլոր վիրուսներից։ Եկեղեցու դռները չեն կարող փակ լինել․ այնտեղ կլինեն հոգեւոր ծառայողները, որոնք կաղոթեն մեզ համար։ Եկեք մենք տանն աղոթենք միմյանց եւ մեր երկրի համար»,-հայտարարել է Իմնաձեն։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան եւ կառավարության երեք նախարարներ հայտարարել էին, որ այս տարի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով խախտելու են Զատկի ծիսակարգին մասնակցելու ավանդույթն ու դիտելու են արարողությունը հեռուստացույցով։

Պատրիարքարանում նույնպես հայտարարել են, որ մտադիր են հետեւել համաճարակաբանների խորհուրդներին, եւ հաշվի առնելով պարետային ժամը՝ եկեղեցիները կփակեն 20:00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ