News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապրիլի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց դանակահարված մի տղամարդ։ Տուժողն ի վիճակի չէր հաղորդում կամ բացատրություն տալու։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել Նորք-Մարաշ թաղամասից։

Նրա տուն մեկնած իրավապահները դեպքի վայրում արնանման հետքեր հայտնաբերեցին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարաշի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ ժամը 12-ի սահմաններում 51-ամյա տղամարդն ու 28-ամյա մի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել են։

Այդ ընթացքում երիտասարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդու որովայնին ու գլխին։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Մարաշի ոստիկանները նրա հետ բացատրական աշխատանք տարան։

Արդյունքում՝ հենց դեպքի օրը երիտասարդը ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ