News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարության գործողություններն ու կորոնավիրուսի պանդեմիային համազգային արձագանքման կոչերը կեղծ են, քանի որ այն դիտարկում է ընդդիմության կողմից վերահսկվող խոշոր քաղաքապետարաններին որպես թշնամիների, գրում է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Գյուվեն Օզթանը BirGün daily-ում հրապարակված իր հոդվածում։

Կառավարությունը կոչ է արել թուրքերին միավորվել հանուն այսպես կոչված «գլոբալ խնդրի դեմ ազգային պայքարի»։ Սակայն ի սկզբանե այն անտեսել էր խոշորագույն քաղաքների ընդդիմադիր քաղաքապետերի՝ խիստ սահմանափակումներ մտցնելու մասին կոչերը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, նշում է Օզթանը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մի քանի շաբաթ շարունակ պահանջում էր սահմանել լիարժեք կարանտին քաղաքում, որտեղ անցած շաբաթ գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի շուրջ 60 տոկոսը։ Սակայն կառավարությունը դեռեւս չի դիմում այդ քայլին՝ փոխարենը սահմանելով պարետային ժամ տարեցների եւ խոցելի մարդկանց, այնուհետեւ մինչեւ 20 տարեկանների համար։

Չնայած կառավարությունը մշակել է տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթ 15 մլրդ դոլարի սահմանում՝ այն ներառում է հարկային արտոնություններ, ոչ թե մրցունակ աջակցություն վիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած միլիոնավոր մարդկանց համար։

Ընդդիմության կողմից ղեկավարվող Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները կազմակերպել էին դրամահավաք առավել կարիքավորներին ճգնաժամի ընթաքում օգնելու համար։ Սակայն երբ կառավարությունը հայտարարել էր իր սեփական արշավի մասին, ներքին գործերի նախարարությունն արագ արգելափակել էր քաղաքապետարանների արշավները՝ հղում անելով օրենքին, համաձայն որի՝ այդօրինակ արշավները պահանջում են կառավարության թույլտվությունը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր կառավարման 18 տարիների ընթացքում առաջին անգամ բախվել է ճգնաժամի հետ, որում նա չի կարող մեղադրել թշնամիներին»,-նշում է Օզթանը՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է շարունակի պնդել աշխատողներին վճարվող արձակուրդ հատկացնելու եւ այլ միջոցառումների իրականացման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ