News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եվրոպայում հույս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել, քանի որ նոր վարակվածների եւ մահերի թիվը սկսել է նվազել՝ ըստ վերջին օրերի ցուցանիշների։ Թվերը դրդում են եվրոպական առաջնորդներին փնտրել ազգային սահմանափակումները չեղարկելու ռազմավարություններ՝ միաժամանակ կոչ անելով հանրությանը պահպանել կարգուկանոնը, քանի դեռ համաճարակն ամբողջովին չի վերացել, հաղորդում է CNBC-ը։

Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն Իտալիան հայտնել է COVID-19-ի հետեւանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում մահերի ամենափոքր թվի մասին․ կիրակի այդ թիվը կազմել է  525։ Շաբաթ զոհերի թիվը 681 էր, իսկ դրա նախորդ օրն այն կազմում էր 766 մարդ։

Այսօրվա դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 128 948, դրա հետեւանքով մահվան 15 887 դեպք՝ ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների։ Դա Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշն է։

Իսպանիայում, որտեղ ներկայում վարակվածների թիվն ավելին է, քան Իտալիայում  (131 646 դեպք), նոր վարակվածների եւ մահվան դեպքերի թիվը եւս նվազել է վերջին օրերին․ 674 մահվան դեպք՝ ի տարբերություն 809-ի, որոնց մասին հաղորդվում էր մեկ շաբաթ առաջ։

Ֆրանսիան եւ Գերմանիան նույնպես հայտնել են մահվան դեպքերի թվի անկման մասին։

Կիրակի Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կրճատվել է վերջին 24 ժամվա ընթացքում, եւ վերակենդանացման բաժանմունքում նոր հիվանդների հոսքը եւս դանդաղել է։

Գերմանիան երկուշաբթի հայտնել է 4-րդ օրն անընդմեջ հիվանդության նոր դեպքերի հաճախականության նվազեցման մասին: Ընդհանուր առմամբ Գերմանիայում գրանցվել է վարակման 95 391 եւ մահվան 1434 դեպք: Մահացության ցածր մակարդակը պայմանավորված է լայնամասշտաբ թեստավորմամբ եւ հուսալի առողջապահական համակարգով:
Այնուամենայնիվ, այնպիսի մարմինները, ինչպիսին է RKI-ն, զգուշավոր են Գերմանիայում համաճարակի զարգացման կանխատեսման գործում: Միեւնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել է, որ տվյալները հուսադրող են, սակայն կոչ է արել հասարակությանը պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենան: 
Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան երկարաձգել են մեկուսացման ժամկետը մինչեւ ապրիլի 19-ը, ապրիլի 12-ը եւ ապրիլի 25-ը, համապատասխանաբար: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դիտարկում է ապրիլի 12-ից հետո իր ռեժիմը:
Լայնամասշտաբ թեստավորումը մեկուսացման ռեժիմից աստիճանաբար դուրսբերման միջոցներից մեկն է: 
Արդեն հաշվարկվել է, որ 2019-ի մակարդակով ՀՆԱ-ի մակարդակի վերադարձի համար կարող է 2 տարի պահանջվել:
Այնուամենայնիվ, ներդրողները հույս ունեն, որ եվրոպական շուկաները կտրուկ աճ կգրանցեն երկուշաբթի, քանի որ դրանք արձագանքել են տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարարությունն ուսումնասիրում է թիվ 114 դպրոցի խնջույքի տեսանյութը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել դեպքի վերաբերյալ․․․
Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու. Եվ դա լինելու է վերջին թեստը. Տիգրան Ուրիխանյան
Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ...
Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության եւ մահացության ռեկորդներ են սահմանվել
Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը
Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային...
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
«Անցած օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակման 3574 դեպք գրանցել..
Սիրելի Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ. ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ. ԼՀԿ պատգամավոր
Այսօր 697 նոր դեպք 1809 թեստից. ՀՀ -ում մահացել է 176 քաղաքացի. Աշխարհում մահերի թվով մենք մխիթարիչ տեղում չենք...
Ամենաշատ