News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


55-ից բարձր տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, հիմա քննարկվում են ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ 59-ամյա Հրազդանի քաղաքացին հարց էր ուղղել Փաշինյանին, թե 55-ից բարձր տարիքային խումբն աշխատանքի ընդունվելու հետ կապված խնդիր ունի. «Թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ այնքան էլ երիտասարդ չեն։ Խոսքս այժմյան օգնությանն այնքան չի վերաբերում, այլ մեր արհամարված տարիքը։ Նշեմ, որ 59 տարեկան եմ եւ ապրում եմ Հրազդանում»։

Վարչապետն էլ պատասխանեց, որ ոլորտում այդ առումով խնդիրներ կան, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ.

«Նախ ասեմ, որ հակաճգնաժամային այն միջոցառումները եւ փաթեթները, որոնք ընդունել ենք, դրանցից, ըստ էության, ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի։

Իմ պատկերացմամբ՝ 55-ից 60 տարեկան եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են։ Մենք պետք է ունենանք ծրագրեր, եւ այն ծրագրերը, որոնք նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է։ Մեր երկրի տնտեսական զարգացման առումով մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել այնպես, որ աշխատաշուկայում նրանք աշխատանք գտնելու համար ավելի մրցունակ լինեն։ Ես համարում եմ, որ մենք այստեղ լուրջ անելիք ունենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ