News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր պատմության ընթացքում, ցավոք սրտի, հարստության եւ հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի եւ հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանակակից աշխարհի օրինակը ցույց տալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք 30 տարի առաջ տեսնեինք, թե ովքեր էին աշխարհի հարուստ մարդիկ, մենք կտեսնենք նավթային մագնատների, իսկ այսօրվա հարուստ մարդկանց ճնշող մեծամասնությունը նրանք են, որոնք զբաղվում են գիտելիքի, տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեությամբ:

Տնտեսության զարգացման գլխավոր պայմանը գիտելիքի ու տեխնոլոգիաների տիրապետող մարդն է: Սա սկսվում է դպրոցում, շարունակվում է բուհում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ աղքատության եւ բարեկեցության սահմանը գիտելիքն ու հմտությունն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ