News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ կար մոտեցում, որ Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող երկիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք, որ մենք Հայաստանում արդյունահանած հանքաքարից ստանանք ձուլակտորներ, դրանցից ստանանք պատրաստի արտադրանք: Դա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, սա նշանակում է, որ հումքը բավական երկար է շրջանառվում եւ մենք ունենում ենք ավելացված արժեքի հնարավորինս բարձր մակարդակ»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կան մի քանի նախագծեր, որ մեր երկրում նաեւ  մետալուրգիա լինի, մշակող արդյունաբերությունը զարգանա. «Անցյալ տարվա տվյալներով, շատ կարեւոր ցուցանիշ արձանագրեցինք, երբ վերջին 10-ամյակի համար աննախադեպ տնտեսական աճ ունեցանք, իսկ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը»:

Ինչ վերաբերում է Հայաստանում մետալուրգիական ձեռնարկությունների ստեղծմանը, Փաշինյանը նկատեց, որ այս հարցի վերաբերյալ լինելու են բնապահպանական բանավեճեր. «Ես տեսնում եմ երկու կարեւոր սահման եւ բեւեռ. Իհարկե, մենք ասել ենք, որ Հայաստանը պետք է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել: Մենք պետք է քաղաքակրթության եւ բնապահպանության միջեւ ճիշտ բալանս գտնենք»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ճգնաժամի հաղթահարմանը՝ նշելով, որ մեր ռազմավարական պատկերացումները տնտեսության վերաբերյալ ճգնաժամից առաջ եւ հետո չեն փոխվում. «Մենք էստեղ ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ: Կարճաժամկետ առումով մենք խնդիրենք դնում այս տարի հնարավորինս արագ եւ հնարավորինս մեծ ծավալով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետեւ դա ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են: Պետական կապիտալ ներդրումներն իրենց հետեւից քարշակում են այլ ճյուղեր: Իսկ երկարաժամկետ առումով մենք կարծում ենք, որ մեր հիմնական խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի եւ գիտելիքի զարգացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել