News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գողթի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ մոտ 30 տարեկան տղամարդը աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

«Շաբաթ օրը նրան  թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այնուհետեւ  տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ընտանիքի անդամները մեկուսացվել են տանը»,- ասաց Գաբրիլյանը:

Գյուղապետը նշեց, որ վարակվածի ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

«Նրա շփման շրջանակը մեծ չի, ամեն դեպքում մեկուսացրել ենք բոլորին տանը, դեռ ոչ մեկը առողջական գանգատ չունի: Ամեն առավոտ էլ գյուղի փողոցները, խանութները, ամեն ինչ քլորաջրով ախտահանում ենք»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն»
Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Շուկլապուր գյուղի հավատացյալները աղոթքներ, սուրբ ջուր եւ ծաղիկներ են մատուցում տաճարում, որտեղ կանգնեցված է իրենց կուռքի՝ Corona Mata-ի արձանը…
Բրազիլիայի նախագահը կրկին տուգանվել է դիմակ չկրելու համար
Բոլսոնարոն կարծում է, որ նրանք, ովքեր լիովին պատվաստված են, չպետք է դիմակ կրեն: «Նրանք, ովքեր դեմ են այս առաջարկին, չեն հավատում գիտությանը, քանի որ պատվաստվելու դեպքում վարակը չի կարող փոխանցվել», - ասել է նախագահը…
Մեծ Բրիտանիան «փոխել է գլոբալ պատվաստումների թվատախտակը» G7-ում
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ջոնսոնը 18 ամսով երկարաձգել է ամբողջ աշխարհում պատվաստումներն անցկացնելու ծրագրերը...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Կարծում եմ՝ մարդիկ արժանի են իմանալու, թե որտեղից է առաջացել վարակը…
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ…
Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի 24 գենոմ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ