News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

LOCATOR ընկերությունը թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման ծրագրի շուրջ իր առաջարկներն է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ընկերությունը հնարավորություն ունի ապահովել ԹԱՕ սարքերի համար ծրագրային ապահովումը: «Մենք կարող ենք արտադրել ցանկացած էլեկտրոնային սարք, որն անհրաժեշտ կլինի: Մենք պատրաստ ենք դա անվճար անել»,- ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ խոսքն էլեկտրոնային բաղադրիչի մասին է: «Էլեկտրոնային բաղադրիչն ու ծրագրային ապահովումը մենք պատրաստ ենք կատարել սեղմ ժամկետներում»,- հայտարարեց Խաչատրյանը: Մեկնաբանելով հարցը, թե ինչ ժամկետի մասին է խոսքը, նա ընդգծեց, որ դրա համար մի քանի շաբաթ կպահանջվի: «Մենք արագ ենք աշխատում, իսկ խնդիրն ինքնին շատ բարդ է»,- վստահեցրեց ընկերության տնօրենը:

«Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր այն հնարավորությունները, որոնք ունենք: Մեր ընկերության կազմում մոտ 80 աշխատակից կա, եւ բոլորս պատրաստ ենք ջանքեր գործադրել, սակայն ինչ-որ բան անել եւ գրանտներ վերցնել՝ դա մերը չէ»,- հավելեց Խաչատրյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ